Ֆրանսիայի դպրոցական նոր դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի հայտնվելու մասին տեղեկությունը խիստ անհանգստացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ը սկսել է ուսումնասիրել ֆրանսիական 4-րդ դասարանի պատմության դասագրքերը, որտեղ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, կան նյութեր Հայոց ցեղասպանության մասին։
Hurriyet-ի հետ զրույցում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն նշել է, որ դասագրքերում այս թեման սկսել է մտնել 2001 թվականից, երբ Ֆրանսիան պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հետեւում ենք գործընթացին։ Այս շրջանում պատմության նորացված բոլոր դասագրքերն ուսումնասիրելու ենք՝ տեսնելու նախկինի համեմատ ինչ է փոխվել եւ արդյունքները ներկայացնելու ենք զեկույցի տեսքով։ Այդ զեկույցի հիման վրա էլ որոշում կկայացվի»,-ասել է Փարիզում Թուրքիայի դեսպանը։


























