Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կուժեղացնի իր ռազմական բաղադրիչը: Այս առումով նախատեսվում է որոշում ընդունել դեկտեմբերին սպասվելիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` օգոստոսի 28-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրներիի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նիկոլայ Մակարովի խոսքով, խորհրդակցության մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կառուցվածքային փոփոխության եւ մասնակի վերակազմակերպմանը վերաբերող հարցեր: Քննվել են նաեւ ՀԱՊԿ-ի համատեղ ուժերի ուժեղացմանը վերաբերող հարցեր: «Միջազգային բարդ իրավիճակը պահանջում է ուժեղացնել կազմակերպության ռազմական բաղադրիչը», նշել է Նիկոլայ Մակարովը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Բացի այդ, խորհրդակցության մասնակիցները քննարկել են խաղաղապահ «Անխափան եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստումը, որոնք կանցկացվեն Ղազախստանում հոկտեմբերին:
Խորհրդակցությանը մասնկացել են Հայաստանի, Բելառուսիայի, ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները: Հայաստանը նիստում ներկայացրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Յուրի Խաչատուրովը:




























