Երեկ` օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը,  Վանաձոր-Վրաստանի Հանրապետություն ավտոճանապարհի 78-րդ կմ-ին Արմավիր քաղաքի բնակիչ` 30-ամյա Աշոտ Սաֆարյանը, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 ՕԼ 454 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ  բախվել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ` 63-ամյա Սարգիս Ավագյանի կայանած  «ՎԱԶ-2106» մակնիշի 15 ՕՏ 598 համարանիշի` ավտոմեքենայի բացված դռանը, ինչի արդյուքնում վրաերթի է ենթարկել մրգեր վաճառող` Արճիս գյուղի բնակիչ, 57-ամյա Մելինե Ավագյանին:

Դեպքից  հետո վարորդը բախվել է սյանը, այնուհետ վիրավորն թողնելով անօգնական վիճակում,  հեռացել: Մելինե Ավագյանը  զույգ ոտքերի վնասվածքային ամպուտացիա ախորոշմամբ, տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ եւ գիշերը մահացել է:

Տավուշի մարզի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ`  քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կաննոները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: