«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 29-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է երեկվա փոխարժեքով` 1դոլար/410 դրամ, սակայն պահանջարկի փոխարժեքը 409 դրամից չի անցել:
Կանխիկ արտարժույթի շուկայում նկատելի է դոլարի էժանացում: Բանկերը դոլար գնում են առավելագույնը 408 դրամով, վաճառում 410 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն եւ դոլարը այսօր զարմանալիորեն կայուն վարքագիծ են դրսեւորել: 1 եվրոն գնանշվում է 1.2562 դոլար: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 32.0942 ռուբլի:



























