Կողոպտել են Սանկտ Պետերբուրգի Վասիլեւսկի կղզում գտնվող տաճարը:
Հանցագործները տարել են հաղորդության գավաթը, հինգ խաչեր եւ սրբերի` Ալեքսանդր Նեւսկու, Նիկոլայ Հրաշագործի եւ այլոց մասունքները: Վնասի չափը կազմել է 350 հազ. ռուբլի:Հանցագործությունը կատարվել է օգոստոսի 29-ի գիշերը: Ընդհանուր առմամբ եղել են 15 սրբերի մասունքներ:Ոստիկանությունում, վկայակոչելով փորձագետներին, ասում են, որ գողացված հոգեւոր արժեքները արժեքավոր էին հավատացյալների համար, եւ գողացողները հազիվ թե դրանցից կարողանան առեւտրական օգուտ ունենալ:Իրավապահները կարծում են, որ հանցագործին պետք է փնտրել աշխատակիցների հետ կապ ունեցող անձանց շրջանում:




























