Հայաստանի կառավարությունը 137 մլն դրամ կհատկացնի Ջերմուկ քաղաքի կամուրջի վերանորգման նպատակով: Այդ մասին այսօր` օգոստոսի 30-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց համապատասխան որոշում:
Ջերմուկ քաղաքի կամուրջը կառուցվել է 1972 թվականին եւ վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 2003 թվականին:
Ներկայում, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի, Ջերմուկ քաղաքի կամուրջը դարձել է անանցանելի: «Մինչեւ ձմեռային սեզոնի ավարտը վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն»,- ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:



























