Երեք հայերի` 49-ամյա Պետրոս, 46-ամյա Գեւոգ եւ 22-ամյա Լեւոն Մաթոսյանների մարմինները, որոնք սպանվել էին Դամասկոսի մերձակայքում, հաջողվել է դուրս հանել հակամարտության գոտուց: Այդ մասին NEWS.am -ին հայտնել են Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմից, նշելով, որ հայերի մարմինները հաջողվել է դուրս բերել Կարմիր Մահիկի միջնորդությամբ:
Միաժամանակ նախօրեին չի հաստատվել այն տեղեկությունը, որ Դամասկոսի մերձակայքում «Իսլամի բրիգադ» («Լուվա ալ Իսլամ») խմբավորման գործողությունների զոհ են դարձել 6 հայ: Ավելի վաղ նման տեղեկություն էին հաղորդել Սիրիայի մի շարք կառավարամետ լրատվամիջոցներ:




























