Իրանում ընթացող Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Լարիջանը հայտնել է, որ Իրանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին: նախարարի խոսքով, Ադրբեջանում նպատակ ունեն հայերից ետ խլել  «ադրբեջանական» տարծքները, որոնք Բաքվում «օկուպացված են» համարվում, փոխանցում է «Ռոսբալտը»:

«Վաղ թե ուշ Ադրբեջանը կապահովի տարածքային իր ամբողջականությունը»,-հայտարարել է Մամեդյարովը:

Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Իրանում ձերբակալված ադրբեջանցի բանաստեղծներ Շախրիյա Հաջիզադեի եւ Ֆարիդա Հուսեյնովայի հարցին`  հույս հայտնելով, որ նրանց ազատ կարձակեն մոտակա ժամանակներս:

 Պետք է նշել, որ փորձագետների կարծիքով, Ադրբեջանը կարող է մասնակցել Իրանի դեմ ռազմական գրոհին: Բանը նրանում է, որ Իրանի հյուսիսում` Թավրիզ կենտրոնով շրջանում, ապրում են ավելի մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ, քան հենց Ադրբեջանում: ԱՄՆ-ի եւ Իսրայելի ` Իրանի տարածքը մասերի բաժանելու մտադրության ֆոնին, նրանց մասին առավել շատ են սկսել արտահայտվել, որպես «ճնշված փոքրամասնություն»:

Իրանական տարածքները «Հարավային Ադրբեջան» առաջին անգամ անվանել են այս տարվա սկզբին` Բաքվի խորհրդարանում: Դա տեղի է ունեցել Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների սրումից հետո,  երբ Ադրբեջան է առաքվել իսրայելական ռազմական տեխնիկա եւ զինամթերք, ինչի հետուանքով երկու կոմղերը հարաբերությունները շեշտակի վատացել են: Այդ ժամանակ խորհրդարանը ակնարկել է, որ Իրանի տարածքների բաժանումից հետո, որոշ  տարածքների կարող են միավորվել Ադրբեջանին: