Հոլիվուդյան հայտնի դերասան Քլինթ Իսթվուդը, որը նախընտրական մրցապայքաում աջակցոմ է հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիին, մի ամբողջ ներկայացում է խաղացել Տամպայի հանրապետականների համագումարում:

շԼսարանի առաջ ելույթ ունենալով` Իսթվուդն իր կողքին աթոռ է դրել եւ ձեւացրել, որ նրա վրա նստած է ամերկայի գործող նախագահ Բարաք Օբաման: Հաջորդ 10 րոպեներին դերասանը Օբամային մեղադրել է, որ վերջինս չի կարողացել լուծել երկրի գործազրկության  եւ այլ կարեւոր խնդիրներ:

Ելույթին անմիջապես արձագանքել է համացանցային հասարակությունը: Օրինակ, Twitter-ում հայտնվել է  @InvisibleObama եւ #eastwooding միություններ, որոնցում օգտվողներն սկսել են  հրապարակել ազատ աթոռների լուսանկարներ` Իսթվուդին աջակցության բառերով, հայտնում է  NEWSru.com-ը:

Սակայն դեմոկրատների համախոհները «տակ» չեն մնացել` համացանցում թողարկելով դերասանի ծաղրանկար`  «Ծերուկը գոռում է աթոռի վրա» մակագրությամբ:

Իսթվուդին  պատասխանել է նաեւ Օբաման: Գործող նախագահի նախընտրական շտաբը հրապարակել է նրա լուսանկարը` նստած Սպիտակ տան  Բոլորաձեւ սենյակի բազկաթոռին: «Այս տեղն արդեն զբաղված է», - ասվում է ուղեկցվող գրության մեջ: