Բրիտանացի արքայազն Էնդրյուն պարանով իջել է Եվրոպայի ամենաբարձր շենքից` լոնդոնյան Shard երկնաքերից: Նման վտանգավոր քայլի արքայազնը դիմել է իր բարեգործական հիմնադրամի համար միջոցներ հավաքելու նպատակով, սակայն վայրէջքի ավարտից հետո խոստովանել է, որ կյանքում էլ երբեք այն չի կրկնի:
Յորքի դուքսը եւ եւս 40 մարդ սեպտեմբերի 3-ի առավոտյան սկսել էին իջնել 87-րդ հարկի 310 մ բարձրությունից եւ կես ժամ անց ավարտել վայրէջքը 20-րդ հարկի մակարդակում` իջնելով London Bridge կայանի տանիքին: Բոլոր մասնակիցները, ներառյալ 52-ամյա արքայազնը, միջոցներ էին հավաքում Outward Bound Trust հիմնադրամի համար, որն զբաղվում է ամբողջ աշխարհի երեխաների համար կրթական ծրագրերով:
Էնդրյուն գլխավորում է հոգաբարձուների խորհուրդը: Գումարը կփոխանցվի նաեւ Royal Marines Charitable Trust Fund-ի հաշվին, քանի որ հենց ծովայիններն են օգնել մասնակիցներին վայրէջքի պատրաստվելիս, հայտնում է «utro.ru»-ն:











