Հոնդուրասի հյուսիսում` Լա-Սեյբա քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 5 անչափահասների գլխատված դիակներ: Մահացածների մեջ եղել 4 աղջիկներ ու մեկ պատանի:
Ահավոր գտածոն սեպտեմբերի 1-ին արել են տեղի բնակիչները: Զոհերի մարմինները,որոնց կոկորդները կտրել էին, գտնվել են պոլիեթիլենային պարկերում ավտոխճուղու մոտ գտնվող ձորակում:
Ինչպես շեշտել էին ոստիկանությունում, գտնված դիակների վրա նկատվել էին խոշտանգման հետքեր: Նախնական տվյալներով, սպանվածները եղել են 16-ից 22 տարեկան են: Հանցագործները զոհերին հասցրել են բազմաթիվ դանակի հարվածներ մարմնի տարբեր մասերում: Բացի այդ մահացածների ոտքերն ու ձեռքերը կապված են եղել: Նախնական տվյալներով երիտասարդները սպանվել էին դիակների հայտնաբերումից մեկ օր առաջ;
Դրա հետ մեկտեղ երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպայում հայտնաբերվել էր եւս 3 գլխատված դիակ: Ոստիկանությունը դեռ չգիտի` արդյոք կապված են այդ սպանությունները իրար հետ, հաղորդում է BBC-ն:




























