ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության համագումարին մասնակցում են ռեկորդային թվով նույնասեռականներ:
Համագումարին մասնակցում են ընդհանուր թվով 6 հազար պատվիրակներ 50 նահանգներից, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից եւ ամերիկյան 5 տարածքներից: Նրանց շարքում կոնգրեսի նույնասեռական 3 անդամներ են, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից եկած երկնագույններ, լեսբուհիներ, բիսեքսուալներ եւ տրանսսեռականներ: Դա կազմել է հավաքվածների 8%-ը:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն աջակցում են դեմոկրատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համագումարին ելույթ կունենան նույնասեռական երկու կոնգրեսականներ` Ջարեդ Փոլիսը եւ Բարնի Ֆրանքը, ինչպես նաեւ կոնգրեսական լեսբուհի Թեմի Բոլդուինը: Ներկայոմս Բոլդուինն առաջադրել է իր թեկնածությունը Սենատի ընտրություններում: Հաղթանակի դեպքում նա կդառնա ամերիկացի առաջին սենատորը, որը բացահայտ հայտարարել է իր սեռական ոչ ավանդական կողմնորոշման մասին:
Երեք նահանգներ` Ալյասկան, Արքանզասը եւ Միսիսիպին, առաջին անգամ համագումարին ուղարկել են նույնասեռական պատվիրակների:




























