ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթ ունենալով, նշել է, որ իր ամուսնու համար հաջողությունը փողով չի չափվում, եւ Սպիտակ տունը բնավ չի փոխել այն տղամարդուն, որին տարիներ առաջ սիրահարվել էր: Ամերիկյան առաջնորդը խոստովանել է, որ կնոջ ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները:

Նա հիշել է երիտասարդ տարիները, երբ Օբաման հպարտանում էր աղբանոցից գտած սուրճի սեղանով, իսկ նրա միակ նորմալ կոշիկները կես համարով փոքր էին ոտքին:

«Ես նրա մեջ սիրում եմ այն, որ նրան կարելի է հավատալ. Եթե Բարաքը որոշել է ինչ-որ բան անել, դա կանի` չնայած բոլոր դժվարություններին», - հայտարարել է ԱՄՆ-ի առաջին տիկինը, գրում է dni.ru-ն:

Վերջին շաբաթում Օբամայի վարկանիշը կտրուկ իջել է: Նախկինում Սպիտակ տան ղեկավարը Ռոմնիին գերազանցում էր 10 տոկոսով, այժմ նրանք հավասար դիրքերում են, որոշ դեպքերում Ռոմնին անգամ առաջ է անցնում: