Եթե կարողանանք օգտվել դիվանգիտական, քաղաքական զինանոցից, կարող ենք Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից քաղաքական դիվիդենտներ շահել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով, նախ պետք է փորձենք գնհատական տալ եւ անցնել պատասխանատվության դաշտին: «Կարեւոր է նաեւ զգայական դշտից անցնել մի կողմ եւ կարողանալ զինվել, մշակել, իրականացնել գործողությունների հաջորդականությունը»,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասաց, որ ԱԺ կարող էր ընդունել բազմաթիվ փաստաթղթեր, բայց ընդունվեց ամենաճիշտ պատասխանը իրականացված սադրանքին: «Մենք հնարավորինս պետք է զերծ մնանք զգայական գնահատականներից եւ որակումներից: Ինչն էլ մենք արել ենք»,- ընդգծեց Արտակ Դավթյանը եւ համոզմունք հայտնեց, որ ժամանակի խնդիր է ազատության մեջ գտնվող հրեշին իր արժանի պատժին ենթարկելը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























