Նորվեգական կողմը կիսում է այն մտահոգությունները, որոնք արտահայտել են ՄԽ համանախագահների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձման եւ հետագա ներման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյորենը Վիլնյուսում կայացած Հյուսիսային եւ Բալթյան երկրների ԱԳ Նախարարների հանդիպման ժամանակ:
«Նորվեգական կողմը կիսում է այն մտահոգությունները, որոնք արտահայտել են ՄԽ համանախագահների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը առանց այն էլ բավականին մեծ էր եւ հետեւաբար, որեւէ քայլ, որ կսրի լարվածությունը սահմաններում եւ կխոչընդոտի տարածաշրջանում խաղաղությանը եւ հաշտեցմանը ուղղված ջանքերին, ցավալի է»,- նշել է նախարարը:
Նկատենք, որ Սաֆարովի արտահանձնումը Հյուսիսային եւ Բալթյան երկրների ԱԳ Նախարարների հանդիպման ժամանակ ամենաշատը քննարկված թեման է եղել:




























