Ղազախստանում անգլերենի հինգերորդ դասարանի դասագրքի հեղինակները զավեշտալի սխալ են թույլ տվել. Յուրի Գագարինին զրկել են իր ռուսական ծագումից:
Թեստային առաջադրանքում հարց է տրված` որ ազգությանն է պատկանել Յուրի Գագարինը: Պատասխանների երեք տարբերակներում նշված են` անգլիացի, ամերիկացի եւ իսպանացի:
Ինչպես գրում է Tengrinews-ը, գիրքը վերահրապարակվել էր 2010թ. 43 հազար տպաքանակով` «Աթամուրա» ընկերության կողմից: Հրատարակողները սխալի համար մեղադրում են գրքի հեղինակին. «Եթե այնտեղ տառ բաց թողնված լիներ, այդ դեպքում կարելի կլիներ մեղադրել սրբագրիչին կամ խմբագրին», - մեկնաբանել է «Աթամուրա» ընկերության փոխնախագահը:
Նա նաեւ հստակեցրել է, որ անգլերենի դասագրքում սխալը կարելի կլինի ուղղել միայն 2014թ., քանի որ դասագրքերը 4 տարին մեկ են վերահրատարակվում:





























