ՆԱՏՕ-ն նպատակ չունի ռազմական մասնակցություն ցուցաբերել Սիրիայում տիրող իրավիճակին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին Բաքվում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռոսմուսենը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռասմուսենը դեմ է Լիբիայի եւ Սիրիայի միջեւ տարվող զուգահեռներին:«Լիբիան եւ Սիրիան տարբեր դեպքեր են: Լիբիայի դեպքում մենք ունեինք ՄԱԿ-ի հստակ լիազորությունը եւ տարածաշրջանի երկրների աջակցությունը: Սիրիայի դեպքում լավագույնն է համարվում հարցի քաղաքական լուծումը»,- գլխավոր քարտուղարին մեջբերում է Հյուսիսատլանտյան միության ադրբեջանական լրատվամիջոցները: Ռասմուսենը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է Սիրիայի իրավիճակին եւ բլոկը պատրաստ է պաշտպանել Թուրքիային, եթե դրա անհրաժեշտությունը լինի:





























