2012 թ. առաջին կիսամյակում ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակով արտերկրից Հայաստան են փոխանցել 840 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 8.7%-ով կամ մոտ 70 մլն դոլարով:

Նշենք, որ 2011 թ. տրանսֆերտների ընդհանուր գումարը կազմել է 1.28 մլրդ դոլար:

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը: Առաջին կիսամյակում Ռուսաստանից տրանսֆերտները կազմել են 708 մլն դոլար՝ 75 մլն դոլարով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը;

ԱՄՆ-ից 2012 թ. ստացվել է մոտ 40 մլն դոլար՝ 2 մլն դոլարով ավելի, 2011 թ. առաջին կիսամյակում: Նվազել են Ուկրաինայից տրանսֆերտները՝ 10 մլն դոլար, 2011 թ. 15 մլն դոլարի համեմատ:  Ղազախստանից ստացվել է 11 մլն դոլար՝ նույն չափով, ինչ 2011 թ.:

Մյուս երկրներից ստացվող տրանսֆերտների ծավալները մեծ չեն: