Մադոննան իրեն բնորոշ կերպով աջացել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական թեկնածու Բարաք Օբամային. Նա հանդիսատեսին ցուցադրել է մերկ մեջքը, որին գրված էր «Օբամա»։
Նյու Յորքում սեպտեմբերի 6-ին Մադոննայի համերգն ընթանում էր Դեմոկրատական կուսակցության համագումարի հետ միաժամանակ, որի ընթացքում Օբաման առաջադրվել էր նախագահի թեկնածու։
Երգերի ընդմիջումներին երգչուհին դիմում էր 40-հազարանոց լսարանին՝ տարբեր բովանդակությամբ ճառերով, հաղորդվում է AOL Music բլոգում։
«Ես ահավոր բաներ եմ տեսել։ Տեսել եմ, թե մարդկանց ինչպես են կալանավորում իրենց մտածածը բարձրաձայնելու համար, նույնասեռական լինելու համար, այլ կրոնի հետեւելու կամ սխալ հագնվելու համար», - ասել է նա։
Իսկ այն պահին, երբ 54-ամյա երգչուհին սովորաբար ցույց է տալիս մերկ կուրծքը կամ հետույքը, նա հայտարարել է. «Այսօր ես ձեզ հետույքս ցույց չեմ տա, ցույց կտամ զգացմունքներս»։ Դրանից հետո երգչուհին հանել է վերնահագուստը եւ հանդիսատեսին ցույց տվել մեջքի ներքեւի «Օբամա» գրված հատվածը։
Լսարանը ոգեւորությամբ է ընդունել Մադոննայի քաղաքական հայտարարությունը, նշվում է բլոգում, գրում է lenta.ru-ն։
Ամերիկացի երգչուհին իր համերգներում մշտապես հանդես է գալիս քաղաքական եւ բազմանշանակ թեմաների մասին ելույթներով։ Մոսկվայում նա համերգի ժամանակ աջակցող խոսքեր էր ասել Pussy Riot խմբի մասնակիցներին, իսկ Սանկտ Պետերբուրգում հանդես էր եկել գեյերի պաշտպանությամբ։











