Սիրիայի եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները վտանգում են ռուսական բիզնեսը։ Այդ մասին Վլադիվոստոկում ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Սիրիայի եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները ավելի ու ավելի գերտարածքային բնույթ են ձեռք բերում եւ անմիջականորեն շոշափում են ռուսական բիզնեսի շահերը, մասնավորապես՝ ռուսական բանկերի», - հայտարարել է Լավրովը, հաղորդում է REGIONS.RU-ն։

Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը «Սիրիայում հատուկ բիզնես-հետաքրքրություններ չունի», իսկ պատժամիջոցների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ դրանք չեն աշխատում։ «Մենք չենք աջակցի պատժամիջոցները, քանի որ դրանք ոչինչ չեն տա, - ասել է Լավրովը։ - Սիրիայում հարկավոր է վերջ դնել այունահեղությանը, հենց դրանով է պետք զբաղվել»։

Լավրովը մամուլին հայտնել է, որ ռուսական կողմը «բավական հստակ» հայտարարել է բանակցությունների ընթացքում նման մոտեցման անթույլատրելիությունը։

 «Մեզ լսեցին, բայց չգիտեմ, թե արդյունքն ինչպիսին կլինի», - հավելել է Ս. Լավրովը, մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Սիրիայի նկատմամբ ներկա պահին գործում են միակողմանի պատժամիջոցներ, որոնք ներմուծել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Արաբական պետությունների լիգան։