Հայաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 968 հազար 643 քաղաքացիներից ժամը 20.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 479 հազար 625 քաղաքացի կամ ընտրողների  49,52 տոկոսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ այսօր ժամը 20.00-ին փակվել են բոլոր տեղամասերի դռները եւ սկսվել է  հաշվարկը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում  Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: