Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կրկին վերընտրվել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ընտրողների մեծ մասը քվեարկել է հենց Սամվել Դարբինյանի օգտին:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն ասաց, որ ձայների նախնական հաշվարկի արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը՝ Տարոն Ապրեսյան՝ 2421, Տիգրան Գրիգորյան՝1287, Կարեն Թումանյան՝ 4249, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091 եւ Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321 ձայն:
Այսպիսով Վանաձոր քաղաքը 4 տարիների ընթացքում կղեկավարի ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի





























