Երեւանում այսօր` սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, առաջին նիստի սկզբին գրանցվել են 131 պատգամավորներից 104-ը, քվորումն ապահովված է: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նիստն սկսել է Շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ շնորհավորանքով: Բացի այդ, Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Դալլաքյանը: Այս պահին պատգամավորները քննարկում են նիստի օրակարգը:
Սա Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանն է, որը ձեւավորվել էր 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում:





























