Սեպտեմբերի 10-ի առավոտյան բրիտանական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ալպերում սպանված Սաադ ալ Հիլիլի տանը: Անգամ ականազերծման ծառայության աշխատակիցներ են ժամանել: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ խուզարկության ժամանակ տանը հայտնաբերվել են «պայթուցիկ նյութեր»: Խորհրդավոր գտածոն հայտնաբերվել է ցախանոցում, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ նյութերը վտանգավոր չեն:
Մասնագետներն էլ պատրաստվում են հարցաքննել նաեւ յոթնամյա Զեյնաբ ալ Հիլիին, ով կենդանի էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 5-ին նրա ընտանիքի անդամներին գնդակահարել էին: Սեպտեմբերի 9-ին երեխան դուրս է եկել կոմայի մեջից: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների` նա սարսափի մեջ է եղել եւ թվում է, հիշում է ողբերգական իրադարձությունների մասին, հաղորդում է «Գազետան»:
Ոստիկանությունը շարունակում է որոնել սպանության շարժառիթը: Հայտնի է, որ ալ Հիլին անցած տարի ընկերոջը գրած նմակում հայտնել է հանգուցյալ հոր ակտիվների շուրջ եղբոր հետ ունեցած հակասության մասին, ասելով, թե «ցանկանում է եղբորը ջնջել իր կյանքից»:





























