Երեւանում սեպտեմբերի 10-ին հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի ուկրաինական համայնքին եւ դիվանագետներին շնորհավորելու էին եկել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, պետական մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:«21 տարի առաջ Ուկրաինայի համար պատմական փաստաթուղթ ընդունվեց, եւ երկիրը որդեգրեց ժողովրդավարական զարգացման ուղին»,-նշեց Ուկրաինայի ատակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան` ավելացնելով, որ երկրում տնտեսական բարեփոխումներն ուղղված են ժողովրդի բարեկեցությունը:
Արտաքին քաղաքականության ոլորտում Ուկրաինան ընտրությունը կատարել է հօգուտ եվրաինտեգրման: Նա նշել է, թե «ուրախությամբ է արձանագրում վերջին տարիներին Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը»: Նրա խոսքով` դրա վկայությունն են բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակույթի օրերի անցկացումը, ինչպես նաեւ տնտեսական համգործակցության հանձնաժողովի նախատեսված նիստը:«Հպարտ ենք, որ Ուկրաինայում մեծ հայ համայնք է բնակվում` մոտ 400 հազար:
Հայաստնում եւս ուկրաինական համայնք կա: Երկու համայնքը ծանրակշիռ ներդրում ունեն հարաբերությունների զարգացման հարցում»,-նշեց Իվան Կուխտան` կենաց բարձրացնելու Ուրկրաինայի անկախության եւ հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման համար:





























