Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` սեպտեմբերի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում:

Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու եւ Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջեւ փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին: