Հայաստանում պետական ծառայողների բժշկական ապահովագրության վճարների մոտավոր ծավալը 2012թ. 8 ամիսներին  կազմել է  1,3  մլրդ դրամ (շուրջ 3,15մլն դոլար): Ինչպես սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում նշեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը, ընկերությունում ապահովագրված է 120 հազար պետական ծառայողների  38%-ը: Ընկերության վճարումների ծավալը կազմել է 0,5 մլրդ դրամ: Հետեւաբար, ամբողջ շուկայում տվյալ պահին վճարումների ծավալը կաող է կազմել մոտ 1,3  մլրդ դրամ:  Բժշկական ապահովագրությունը, հավելել է  Ալթունյանը, առայժմ խոշոր եկամուտ չի բերում. «Աշխատելով այդ ոլորտում` ցանկանում ենք ապացուցել մեր հիմնական թեզիսը. ապահովագրական ընկերությունը վճարում է միշտ»:  Պետական ծառայողներին ընկերության տրամադրած փոխհատուցումների ծավալը կազմել է 1 մլն դրամ` 54 դեպք:

Խոսելով պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման նախագծի մասին` Ալթունյանը նշել է, որ վերջերս «ԻՆԳՈ Արմենիայի» ներկայացուցիչները հանդիպել է Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի հետ: Հանդիպման  ժամանակ առաջարկվել է կիրառել ամերիկյան փորձը:

Պատասխանելով բժշկական պատմությունների բազայի առկայության վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի  հարցին, Ալթունյանը նշել է, որ  նման բազա ընկերությունը պահում է ինքնուրույն, ինչպես նաեւ փոխանակվում է  տվյալներով մի շարք ընկերությունների հետ: Սակայն այդ փոխանակությունը երկկողմ, այլ ոչ թե բազմակողմ բնույթ է կրում, այսինքն  մեկ  ռեգիստր գոյությու չունի:  Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց ընկերությունը կունենա առավել կամ նվազ  լի բազա:

Ինչ վերաբերում է  բարձրացող-նվազող գործակիցներին, ապա  այդպիսիններն այստեղ կկիրառվեն ավելի քիչ: «Ինչ վերաբերում է քրոնիկական հիվանդություններին, ապա 15-20 տարի անց նրանք լիովին կընդգրկվեն մեր ապահովագրության  մեջ», – ավելացրել է Ալթունյանը:

Նշենք, որ  «ԻՆԳՈ Արմենիայի» բաժնետոմսերի  75%-ը ռուսական «Ինգոսստրախ» ընկերությանն են, 25%-ը` Լեւոն Ալթունյանինը: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է գրավել ապահովագրական ոլորտի առաջին տեղը (9,2 միլիարդ դրամ կամ  $22,3 միլիոն):