Արեւմուտքի չեզոքությունը ձեռնտու չէ հենց Ադրբեջանին` Իրանի բացասական արձագանքի պատճառով. լրագրողներին սեպտեմբերի 12-ին նման կարծիք է հայտնել «Նորավանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա` ոչ միայն Սաֆարովի արտահաձնումը, այլեւ ողջ իրավիճակը սրում է լարվածությունը: Աճում է Արեւմուտքի ակնկալիքներն Ադրբեջանի նկատմամբ:
«Դա բարդացնում է իրավիճակը, քանի որ այն պետությունները, որոնցից ինչ որ բան են ակնկալում, որպես կանոն, ավելի անձնվեր վերաբերմունքի են արժանանում: Տեսնենք` դա ինչի կհանգեցնի: Արեւմուտքին, հնարավոր է, դա ձեռնտու է, սակայն ոչ Ադրբեջանին, քանի որ Իրանը շատ լուրջ հակառակորդ է», - ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ի պատասխան Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու Ադրբեջանի պատրաստակամությանը, Իրանը հայտարարել էր Նախիջեւանի ճանապարհի արգելափակման սպառնալիքի մասին, եթե վիզային ռեժիմը չվերացվի նաեւ Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Ըստ փորձագետների` Թուրքիան եւ Իրանը պայքարում են Ադրբեջանի տարածքներում ազդեցության համար:





























