Հայաստանի առողջապահության նախարարության հետազոտությունները, վիճակագրական տվյալների ամփոփումը ցույց են տալիս, որ հանքարդյունաբերական գոտիներում ազգաբնակչության հիվանդությունների շեղումներ չկան: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ պատասխանելով ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի հարցադրմանը;
Ի պատասխան՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ լավ կլիներ, եթե առողջապահության նախարարությունը համագործակցեր բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնք ավելի ակտիվ են շփվում ազգաբնակչության հետ եւ ավելի լավ գիտեն, թե հանքարդյունաբերական գոտիներում ինչ իրավիճակ է:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























