Միջազգային հանրությանը վերաբերմունքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ներմանը միանշանակ է եղել եւ այսօրվա դրությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայկական կողմի համար: Եւ դա միայն վերջին օրերի դիվանագիտության արդյունքը չէ, այլեւ վերջին տարիների գործունեության: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի հարցին` արդյոք չի հասել Սաֆարովի արտահանձնման ֆոնին ԼՂՀ-ն ճանաչելու ժամանակը:

Նալբանդյանը նկատել է, թե Հայաստանը պետք է հանգիստ շարունակի վարել իր քաղաքականությունը, որն ընդունվում է միջազգային հանրության կողմից: «Գիտեք, որ անցյալ մեր քննարկման ժամանակ ես ասացի, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, իրականացման եւ դրա միջազգային ճանաչման ուղղությամբ: Սա է մեր բանակցությունների հիմքը և մեր բանակցությունների նպատակը և որևէ մեկը այլ կարծիք չի կարող ունենալ այս կապակցությամբ»,- ասել է նա: