Հայաստանի կառավարությունը տարեցտարի կրճատում է ուսումնական հաստատությունների այն տեղերը, որոնք բանակից տարկետման իրավունք են տալիս: Այդ մասին սպետեմբերի 12-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին` արդյոք հետեւում է կառավարությունը նրանց, ովքեր ընդունվում են ասպիրանտուրա եւ օգտվում տարկետումից:
«Մեծ մասամբ կրճատվում են ասպիրանտուրայի տեղերը: Դա հասցվել է նվազագույնի: Այդ հարցը մեզ եւս երկար ժամանակ անհանգստացնում էր եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Յուրաքանչյուր զորակոչից հետո զորակոչի գործընթացը ստուգվում է Ռազմական դատախազության կողմից»,- ընդգծել է Օհանյանը:
Նախարարը նաեւ նշել է նաեւ տվյալ հարցի կարեւորությունը եւ այն, թե այդ հարցում որքան բան կարող է անել խորհրդարանը. «Վերջին զորակոչի ժամանակ միջոցառումների շարք իրականացվեց, որպեսզի պահպանենք արդարության սկզբունքը»:





























