Թունիսում ամբոխը գրոհել է ԱՄՆ դեսպանատունը, ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել, հողորդում է Reuters-ը: Պատճառը դարձյալ «Մահմեդականների անմեղություն» ֆիլմն է: Նմանատիպ ակցիաներ տեղի էին ունեցել նաեւ Եգիպտոսում եւ Լիբիայում: Կահիրեում մի քանի հազար մարդ շրջափակել էր ԱՄՆ դեսպանատունը, այրել ԱՄՆ դրոշը:
Լիբիայի Բենգազի քաղաքում զինված ցուցարարների կողմից ԱՄՆ հյուպատոսության վրա հարձկման արդյունքում զոհվել էր չորս դիվանագետ, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ դեսպանը:



























