Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գործուղման է մեկնել, բայց թե ուր եւ ինչու, հայտնի չէ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Սրա մասին հանրությունը երեկ տեղեկացել է Ս.Սարգսյանի մոտ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի մասին տարածված հաղորդագրությունից: Բանն այն է, որ ԱԽ անդամներից, ըստ այդ հաղորդագրության, նիստին մասնակցել են բոլորը, բացի երկու Գագիկներից` Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյան եւ ԱԴ նախագահ Հարությունյան: Նիստի սկզբում Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նշել նաեւ, որ ԱԽ այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած` ավելորդ շահարկումներ չլինեն»:
Ակնհայտ է, որ նա ցանկացել է պարզաբանել հատկապես Ծառուկյանի բացակայությունը, քանի որ «շահարկումները» եղել էին ԱԽ նախորդ նիստին նրա չմասնակցելուց հետո: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը երեկ հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, թե իր առաջնորդը ուր եւ ինչ նպատակով է մեկնել: Երեւում է, Ծաոուկյանի գտնվելու վայրի մասին ամենատեղեկացվածը Սերժ Սարգսյանն է:
Ի դեպ, ԱԽ նիստում երեկ քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը»: Թերեւս, միայն ՀՀ-ում է հնարավոր, որ մարդու իրավունքները տոտալ խախտելով իշխանություն պահողները մշակեն ու քննարկեն վերոգրյալ անունով ինչ-որ բան»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























