Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու համար ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին որոշում ընդունեց լրացուցիչ հատկացնել 7,5 մլն դրամ: Հիշեցնենք, որ ազգությամբ հայ 400 երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը օգոստոսի 2-ին հատկացրել էր 19,6 մլն դրամ: Սակայն 400 երեխայի փոխարեն հանրապետություն է եկել 426 երեխա, նրանց մի մասը նախատեսված 14 օրվա փոխարեն մնացել է 20 օր: Երեխաները հանգստանում են Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում: