«Ես չգիտեմ», «տեղյակ չեմ», «դա վաղուց էր»,- ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գիտության ոլորտում արձանագրած չարաշահումներին:

Հարցին, որ ՎՊ եզրակացությունը վերաբերում է գիտության ոլորտում նույն թեմայով կրկնակի ֆինանսավորմանը, Ռ. Մարտիրոսյանը ասաց, որ դրա համար պետք է պատասխան տա Գիտության պետական կոմիտեն: Նրա տեղեկացմամբ՝ ինքը հրավիրված չէր ՀՀ Ազգային Ժողովի այն նիստին, որտեղ ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը հրապարակել է գիտության ոլորտում հայտնաբերված խախտումները, այդ պատճառով էլ չգիտի, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: