Բրիտանացի գիտնականները Բրադֆորդում  Լրատվամիջոցների եւ տեխնոլոգիաների ազգային թանգարանի արխիվում հայտնաբերել են աշխարհի ամենահին գունավոր տեսաժապավենը:

Նախկինում ամենահին գունավոր ժապավենը թվագրվում էր 1909 թ-ով, սակայն պարզվել է, որ գունավոր կինոյի գյուտը բացահայտվել եւ արտոնագրվել է 10 տարի առաջ` 1899 թ-ին, լուսանկարիչ Էդվարդ Ռեյմոնդ Թերների  կողմից: Հենց նրա կարճամետրաժ նկարահանումներն են 1902 թ-ից  փոշոտվել թանգարանի պահարաններում:

Ցավոք, պրոեկցիոն համակարգը ավարտին չէր հասցվել, Թերները մահացել է 1902 թ-ին` անգամ չհասցնելով դիտել իր նկարահանած նյութը: Սակայն ժամանակակից համակարգիչները կարողացել են ավարտին հասցնել բրիտանացու կիսատ թողած գործը եւ շարժման մեջ դնել ժապավենը:

Այսօր աշխարհի ամենահին գունավոր ֆիլմը, որտեղ գյուտարարի երեխաները խաղում են արեւածաղիկներով, կարելի է դիտել  Բրադֆորդի թանգարանի գրադարանում: