Նշանավոր ռուս լրագրող Մաշա Հեսսենը, ով հեռացվել էր «Աշխարհի շուրջ» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից, դարձել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տնօրենը: «Դեպի «Ազատություն»` մաքուր խղճով»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

«Ազատություն» ռադիոկայան Հեսսենին կանչում էին դեռեւս հունվարից, սակայն նա այդ ժամանակ աշխատանքի  էր անցել «Աշխարհի շուրջ» ամսագրում եւ նախատեսում էր երկար մնալ այնտեղ, սակայն կռունկների փրկության` նախագահական նախաձեռնությունը խանգարել է դրան: Twitter-ի իր էջում Հեսսենը գրել է. «Ես լքում եմ աշխարհի շուրջը` ինչիհամար շնորհակալ եմ Պուտինին»,-ավելի ուշ նա բացատրել է, որ հրաժարվել է իրականացնել ղեկավարների խնդրանքը`չցանկանալով  լուսաբանել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կռունկերի փրկությանը նվիրված գիտարշավը: