Կոտայքի մարզի զորավան գյուղում հուլիսի 7-ի երեկոյան իրենց տան բակից կախվելու միջոցով ինքնասպան եղած 23-ամյա Սուրեն Քեթցյանի մահվան փաստով Ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել էր ՔՕ-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործը կարճվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղում իրենց տան բակի ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող, 23-ամյա Սուրեն Քեթցյանը:
Հարազատներն ու հարեւանները նրան հայտնաբերել են տան բակի ծառից կախված վիճակում եւ տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր, նա մահացել էր:Երիտասարդը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Զորավանում բոլորը զարմացած էին ` լսելով երիտասարդի ինքնասպանության մասին լուրը, քանի որ ոչ ոք նրանից նման բան չէր սպասում:




























