Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի,  ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության  կազմի վերաբերյալ: