Եվրախորհրդարանի «Ռամիլ Սաֆարովի գործ. Ադրբեջանի հարցով բանաձեւը» ընդհանուր առմամբ դրական կարելի է գնահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ բանաձեւի ստեղծման վրա աշխատել է նաեւ Եվրոպայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, որի անդամ է նաեւ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը:

Մանուկյանը դժվարացավ նշել, թե ինչպես կազդի բանաձեւը Ադրբեջանի հետագա քայլերի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Ռամիլ Սաֆարովի գործ. Ադրբեջանի հարցով բանաձեւը», որում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին, մարդասպանին հերոսացնելու եւ ներում շնորհելու կապակցությամբ, ինչպես նաեւ ընդգծում, որ ԵՄ-Ադրբեջան ասոցիատիվ պայմանագրում, որը մշակման փուլում է, պետք է պարտադիր ներառվեն օրենքի գերակայութան եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետեր եւ հոդվածներ: