Կահիրեում անկարգությունների առաջին զոհն է գրանցվել: Սեպտեմբերի 14-ի երեկոյան զոհվել է արմատական ցուցարարներից մեկը: Տղամարդու դիակը ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում:

Դա Կահիրեի անկարգությունների առաջին զոհն էր, որոնք հրահրվել էին ԱՄՆ-ում նկարահանված Մուհամեդ մարգարեի մասին «Իսլամի անմեղությունը» ֆիլմից հետո, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Անկարգությունների հետեւանքով վիրավորվել են իրավապահ մարմինների 50 աշխատակիցներ:

Ցուցարարները փորձում են ներխուժել ԱՄՆ-ի հյուպատոսության շենք: Նրանք պահանջում են, որ ամերիկյան դիվանագետները լքեն Կահիրեն, եւ որ դադարեցվեն հարաբերությունները երկու երկրների միջեւ:

Հակաամերիկյան ցույցեր են սկսվել իսլամական շատ երկրներում: