Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում դիպուկահարները հայ երիտասարդի են սպանել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Լիբանանում հրապարակվող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, երիտասարդ բնակիչ Կոկո Ղազարյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Հալեպի հայկական թաղամասերում մեծ թվով կառավարական զորքեր են տեղակայվել»,- նշել է նա:
Միաժամանակ, սիրիական լրատվամիջոցները հայտնել են գրոհայինների դեմ սիրիական բանակի մի շարք հաջող գործողությունների մասին: Սպանվել եւ վիրավորվել են տասնյակ գրոհայիններ, նրանց զենքերն առգրավվել են: Սպանված գրոհայինների շարքում լիբիական ծագմամբ դիպուկահար կա, հաղորդում է «ՍԱՆԱ»-ն;
Ալ Միդան թաղամասում զինծառայողները շինություն են հայտնաբերել, որը գրոհայիններն օգտագործում էին իբրեւ կայան:
Ահաբեկիչները խոշոր կորուստներ են կրել: Բանակային ստորաբաժանումները ոչնչացրել են տասնյակ ավտոմեքենաներ` վրան տեղակայված թնդանոթներով հանդերձ: Հալեպ-Ռաքքա մայրուղում ահաբեկիչների երեք ավտոֆուրգոն է ոչնչացվել:
Միաժամանակ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի նախագահ Բաշար Ալ Ասադն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ալ Ահդար Ալ Իբրահիմիին:





























