Պարենամթերքի պիտակների ընթերցանությունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը, եւ առաջին հերթին` կանանց մոտ:  Նման եզրահանգման են եկել Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի գիտնականները:

Նրանց տվյալներով` սննդամթերքի բաղադրությանը ծանոթացող կանայք գրեթե 4 կգ-ով ավելի պակաս քաշ ունեն, քան նրանց  ոչ հետաքրքրասեր ընկերուհիները:

Մասնագետները հարցում են անցկացրել 25  հազ. մարդու շրջանում. Պարզվել է, որ տղամարդկանց 58% տոկոսը հաճախ կամ միշտ է հետաքրքրվում պիտակի վրա առկա տեղեկատվությամբ, կանանց մոտ այդ ցուցանիշը

74%-ի է հասնում: Բացի այդ, պիտակները ընթերցում են հիմնականում նրանք, ովքեր բնակվում են քաղաքում (49%), ունեն միջին (40%) կամ բարձրագույն (17%) կրթություն: