1857 թվականի սեպտեմբերի 17-ին` 155 տարի առաջ, ծնվել է Կոմստանտին Ցիոլկովսկին` գիտնական, որը մարդկության ուղին է հարթել դեպի տիեզերք: Google.ru-ն դա նշում է տոնական doodle-ով, որտեղ երկրորդ g տառի փոխարեն գիտնականի կիսադեմն է, իսկ գլխավերեւում պտտվում են նրա ստեղծած թռչող սարքերը:
Ցիոլկովսկին կյանքում համարվել է խենթ: Նա երազել է տիեզերք թռիչքների մասին, երբ սովորական ավիացիան հազիվ էր իրականացվում: Սակայն գիտնականին հաջողվել է ապրել մինչեւ այն ժամանակները, երբ հասկացել են, որ նրա գաղափարի մեջ իրատեսական բան կա:
Սակայն, ինչպես նշում է «Վեստի FM» ռադիոն, այդպես խենթ երազողի կարգավիճակում էլ նա մահացել է: Դա հիմա է, որ տիեզերանավի շարժման նրա հաշվարկները, բալիստիկական հրթիռի նրա սխեմաները եւ տեսությունները ամենօրյա պրակտիկա են: Իրականում քչերը գիտեն, որ Ցիոլկովսկին երազել է այլ մոլորակներ թռիչքների, այնտեղ մարդկության, եւ ոչ թե ամբողջ մարդկության, այլ նրա ընտրյալ հատվածի տեղափոխման մասին: Գիտնականը տարված է եղել սոցիալական դարվինիզմով` մարդկային տեսակի լավացման գաղափարով:
Ցիոլկովսկու հարաբերությունները բոլշեւիկների հետ կասկածելի են եղել: 1919 թվականին նա Լյուբյանկայում բանտ է ընկել մի քանի շաբաթով: Հետո նրան տեղափոխել են կարեկիցների շարքեր, թոշակ նշանակել: Սակայն նրա աշխատությունները եւ անունն սկսել են քարոզել միայն մահվանից հետո`1935 թվականին, երբ անակնկալներ այլեւս չէին սպասում այդ տարօրինակ մարդուց:
Ինչպես գրում է Calend-ը, մանկության տարիներին Կոնստանտինը հիվանդացել էր եւ կորցրել լսողությունը: Նա փոքր տարիքից սկսել է պատրաստել խաղալիքներ, տիկնիկներ, ժամացույցներ… 1873 թվականին հայրը նրան ուղարկել է Մոսկվա` Բարձրագույն տեխնիկական ուսումնարան ընդունվելու: Ուսումնարան Ցիոլկովսկին չի ընդունվել, սակայն ուսումը շարունակել է ինքնուրույն: 1896 թվականից Ցիոլիկովսկին պարբերաբար զբաղվել է ռեակտիվ սարքերի շարժման տեսությամբ: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա աշխատել է ռեակտիվ ինքնաթիռների թռիչքի տեսության վրա: 1927 թվականին նա հրատարակել է օդային գնացքի տեսությունը եւ սխեման:





























