Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 7-ի սահմաններում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտորնը գտնվել է Թավրիզից 81 կմ, իսկ Սյունիքի մարզի Կապան քաղաքից` 59 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում:
Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 306 մարդ, 5 հազար մարդ վիրավորվել են: Երկրաշարժի ազդեցությունը զգացվել էր 1000 գյուղական բնակավայրի վրա, որոնցից 20-30-ը հիմնովին ավերվել էին:




























