2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը Հայաստանում գրանցվել է թունավորման 2596 դեպք: 

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից,  այդ ժամանակահատվածում գրանցվել է  սննդային թունավորման 156, ալկոհոլային` 834 եւ դեղորայքային թունավորման 574 դեպք: 

Բոլոր թունավորումների հետեւանքով զոհվել է 36 մարդ:  3 մարդ զոհվել է սննդային թունավորումից, նույնքան էլ` դեղորայքայինից, եւս 2-ը` ալկոհոլից: Բացի դրանից, 180 մարդ տուժել են  սննդային թունավորման հետեւանքով , 83,2-ը` ալկոհոլային թունավորման, 571 մարդ էլ տուժել է դեղորայքային թունավորման հետեւանքով: