Ամերիկացի եւ ճապոնացի մոլեկուլյար կենսաբանները ստիպել են մկներին լքել իրենց նորածիններին` որոշ վանադկներում նրանց մոտ անջատելով ԴՆԹ-ի այն գենը, որը պատասխանատու է ժառանգների խնամքի բնազդի համար: Այս մասին ասվում է «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում տպագրված հոդվածի մեջ:

Սեփական ժառանգներին խնամելու հնարավորությունը համարվում է թռչունների, կաթնասունների, սողունների եւ ձկների մի շարք տեսակների տարբերակիչ յուրահատկություններից մեկը: Սեփական ժառանգների մասին մտահոգությունը օգնել է կենդանիներին ավելի լավ պահպանել իրենց տեսակը եւ տարածել գենը, ինչպես նաեւ խնայել միջոցնեը, առավել քիչ թվով ձագեր ունենալու համար:

Մասնագետները մկների ուղեղի բջիջներում հայտնաբերել են գենետիկ հատուկ «անջատիչ», որի վնասումը ամբողոջավին հանգեցնում է մայրական բնազդի արգելափակմանը:

ER-ալֆա գենի արգելափակումը հանգեցրել է նրան, որ նորաթուխ  մայրերը լքել են իրենց ձագերին: Մասնավորապես  նման մկները 22 անգամ կրճատել են իրենց ձագերին լիզելու ժամաքանակը, ավելի քիչ են մերժում  արուների սիրահետումները: Բացի այդ նման էգերը չեն փնտրել իրենց ձագերին եւ սնունդ գտնելու համար հազվադեպ են պայքարի մեջ մտնում այլ էգերի հետ:

Մասնագետների խոսքով, գենը եւ նրա հետ կապ ունեցող ընկալիչները չեն ազդում մկան ակտիվության, բեղմնավորման հաճախակիության եւ կյանքի այլ ասպեկտների վրա: Դա թույլ է տալիս ասել, որ ER-ալֆան հանդիսանում է գենետիկ  հիմնական  «անջատիչը», որը կառավարում է մկների մոտ մայրական բնազդի գենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: