Սեպտեմբերի 15-ին  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այդ մասին նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարներրի նախարարության հաղորդագրության մեջ: ՀԱԷԿ-ը կանգնեցվել է  ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման  նպատակով: Պլանային վերանորոգման  աշխատանքները կտևեն մինչեւ դեկտեմբերի 11-ը:

Սա նշանակում է, որ ատոմակայնը կանգ է առնելու 88 օրով: Նշենք, որ ամենամյա պլանային նորոգումները տեւում են սովորաբար 40 օր, կապիտալ նորոգումները՝ 65 օր (4 տարին մեկ անգամ): Եթե անհրաժեշտ են լինում նաեւ հավելյալ աշխատանքներ՝ ատոմակայանը կանգնեցվում է ավելի երկար ժամկետով, ինչպես տվյալ դեպքում:

Վերջին անգամ ատոմակայանը 85 օրով կանգնեցվել էր 2008 թ.: