ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման համատեղ ուժերի զորավարժությունները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին լրագրողների  հետ հանդիպման ժամանակ հայտնել է Նիկոլայ Բորդյուժան զորավարժությունների ավարտից հետո, որոնք տեղի են ունեցել Բաղրամյանի անվան հրաձգարանում սեպտեմբերի 15-ից-19-ը:

Նրա խոսքով, շատ բան է արվել. մշակվել եւ իրականացվել են զորավարժությունների բոլոր նպատակները: «ՀԱՊԿ-ի համար շատ կարեւոր է մասնակից երկրների բանակների եւ օպերատիվ խմբերի համատեղ ուսումնառազմական խնդիրների մշակումը: Ամենագլխավորն այն է, որ նրանք կարողանան համագործակցել եւ մշակել իրենց առջեւ դրված խնդիրը»,-նշել է Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը եւ Զինված ուժերը նույնպես բարձր են գնահատել տեղի ունեցած զորավարժությունները:

Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 19-ի առավոտյան ավարտվել է ՀԱՊԿ Արագ արձագանքման համատեղ ուժերի  «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների ավարտական փուլը: