Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարը շարունակում է արժեզրկվել հայկական դրամի նկատմամբ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 19-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.54 դրամ: Սա նշանակում է, որ դոլարը թուլացել է հայկական դրամի նկատմամբ 0.24 %-ով կամ 0.99 կետով:

Բորսայում այսօր ընդհանուր առմամբ վաճառվել է 8 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 404 դրամ, դոլար արդեն կարելի է գնել 408 դրամով, սակայն վաճառքի առավել տարածված փոխարժեքը 1դոլար/409 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն կայուն գերազանցում է 1.3 դոլարի մակարդակը: 

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում ռուբլին շարունակում է ամրապնդվել դոլարի նկատմամբ` 1դոլարն արժե 30.8634 ռուբլի: